Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Չեմպիոնները Տիգրան Քոթանջյանն ու Շուշաննա Սարգսյանն են

Չեմպիոնները  Տիգրան Քոթանջյանն ու  Շուշաննա Սարգսյանն են
24.01.2014 | 14:29

Ավարտվեցին տղամարդկանց ու կանանց Հայաստանի շախմատի 2014 թվի առաջնությունները: Հանրապետության չեմպիոն հռչակվեց Տիգրան Քոթանջյանը, չեմպիոնուհի՝ Շուշաննա Սարգսյանը:
Թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց մրցակցությունը եղել է լարված, ու միայն վերջին տուրն է ի հայտ բերել հաղթողներին, ովքեր էլ համալրելու են Հայաստանի ազգային հավաքականներն ու առաջին լուրջ փորձությունն են անցնելու օգոստոսին մեկնարկելիք շախմատի համաշխարհային օլիմպիադայում:
Դառնալով առաջնության արդյունքներին՝ ավելորդ չի լինի հիշատակել, որ ավարտական ինը խաղից չեմպիոնի հետ հավասար վեցուկես միավոր վաստակեց նաև գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը: Նա վերջին չորս հանդիպումներում տոնել է բացառապես հաղթանակներ, սակայն չեմպիոնին զիջել է լրացուցիչ գործակիցներով, ում վերջին տուրում միանգամայն բավարարում էր և ոչ-ոքին: Ի դեպ, չորրորդ տուրում նրանց միջև հանդիպումն ավարտվել է Տիգրան Քոթանջյանի հաղթանակով: Հինգուկես միավորով երրորդ մրցանակակիր է դարձել Արման Փաշիկյանը:
Եթե տղամարդկանց առաջնությունում երկու մարզիկ է ցույց տվել ամենաբարձր արդյունքը, ապա կանանց մրցակցությունում այդպիսիք երեքն էին՝ Շուշաննա Սարգսյանը, Մարիա Գևորգյանն ու Սիրանուշ Ղուկասյանը՝ յոթական միավոր: Այստեղ ևս մարզիկների դասավորությունը որոշվել է լրացուցիչ գործակիցներով:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1077

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ